Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Այսօրվա Հայաստանի մուտքը Միութենական պետություն միայն բեռ է Ռուսաստանի համար

Այսօրվա Հայաստանի մուտքը Միութենական պետություն միայն բեռ է Ռուսաստանի համար
14.03.2026 | 15:01

Հայաստանում ոմանց թվում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը օր ու գիշեր մտածում է, թե ինչպես Հայաստանը ժամ առաջ մտցնի Միութենական պետության կազմ։

Այնինչ, Ռուսաստանը նման նպատակ ոչ միայն չունի, այլև այսօրվա Հայաստանի մուտքը Միութենական պետություն իրեն ձեռնտու չի։

Միութենական պետությունը ինքնիշխան պետություններից բաղկացած միություն է, որը տնտեսական (սպառման հսկայական շուկա և այլն), ռազմական (միջուկային անձրևանոց, միջուկային զենք և այլն) արտոնություններից բացի նաև մեծ պատասխանատվություն է, այն է՝ լինել կարևոր պատասխանատու պետություն հետխորհրդային տարածքը ՆԱՏՕ-ի ապակայունացնող քաղաքականությունից պաշտպանելու գործում։

Ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանը, ոչ պաշտոնական, ոչ էլ հավաքական քաղաքական մտքի մակարդակով, չի համապատասխանում նման պատասխանատու պետության չափանիշներին։

Այսինքն, այսօրվա Հայաստանի մուտքը Միութենական պետություն միայն բեռ է Ռուսաստանի համար։ Միութենական պետության մեջ Ռուսաստանին անհրաժեշտ են ինքնիշխան պետություններ, այլ ոչ թե Արևմուտքին սպասարկող գաղութներ։

Իհարկե, կգա այն օրը, երբ ողջ Հարավային Կովկասն է մտնելու Միութենական պետության կազմ։

Սակայն դա ապագայի հարց է։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 6397

Մեկնաբանություններ